ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու
Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
ԼՂՀ իշխանությունները, ըստ պաշտոնական հաղորդագրության, պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել