Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, 15-17-ը` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել