
Բնակարաններ՝ վթարային շենքի բնակիչներին
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին որոշել է Շինարարների փողոցի 6/1 և 15 հասցեներում գտնվող նորակառույց շենքերից Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող թվով 6 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց օտարել քանդման ենթակա Սիսակյան 3 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքի։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
«Այդպիսով, ըստ էության, վերջնական լուծում է տրվել վերը նշված վթարային շենքի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդրին: Հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ նշված ծրագիրը ոչ թե բնակարանային պայմանների բարելավման, այլ փոխհատուցման ծրագիր է և վթարային բնակարանների փոխարեն բնակիչներին տրամադրվել են համարժեք մակերեսով նոր բնակարաններ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել