HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փորձագետները՝ ընտրական նոր օրենսգրքի մասին

Սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները նախաստորագրեցին ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ համաձայնագիր։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն» կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշում է, որ չի կարող համոզված լինել, որ համաձայնագրում առաջարկված մեխանիզմները 100 %-ով կյանքի կկոչվեն, սակայն դրանք հասարակությանը հույս են տալիս, որ դրա կիրառման և հանրային վերահսկողությունը պատշաճ իրականացման դեպքում, կկանխարգելվի ցուցակների հաշվին ուճռացված թվեր ներկայացնելու և արդյունքները կեղծելու հանգամանքը։

Այվազյանի դիտարկմամբ՝ թեև որոշ միջազգային կառույցներ, իրենց փատաթղթերում ընտրական գործընթացի վերաբերյալ լղոզված կարծիքներ են ներկայացրել, որոշ դեպքերում հստակորեն չարտահայտել իրենց կեցվածքը՝ փորձելով դիվանագիտական ձևակերպումներ տալ, այդուհանդերձ երկրում ձևավորվել էր այնպիսի միջավայր, որով իշխանությունները ստիպված էին որոշակի զիջումներ իրականացնել՝ հանրային վստահությունը վերականգնելու համար։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը ընտրական օրենսգրքում նկատել է որոշ խնդրահարույց կետեր, սակայն ցանկանում է շեշտել՝ նախաստորագրված համաձայնագիրը պետք է գնահատվի որպես դրական քայլ։ Փաստաբանի կարծիքով այն, բազմաթիվ խնդիրներ լուծելով, իրական հնարավորություն է տալիս ընտրակեղծարարության դրսևորման դեմ պայքարելու համար։ Եգորյանը համաձայնագրի ամենադրական կետ է համարում ստորագրված ցուցակների հրապարակումը, որը, ըստ նրա, կկանխարգելի լցոնումները, այլ անձանց փոխարեն քվերակությունը։ Փաստաբանի խոսքով՝ քվերակողների գրանցումը իրականացնող տեխնիկական մասնագետների բաց մրցույթները ևս քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին՝ընտրական գործընթացներին մասնակցելու լայն հնարավարություն է տալիս։

Իսկ «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը շեշտում է՝ հասարակության գերակշռող հատվածի մոտ համոզմունք է ձևավորվել, որ քվերակությանը մասնակցած անձանց թվաքանակը հավելագրվում է Հայաստանից բացակայած քաղաքացիների հաշվին, որի պարագայում մի քանի հարյուր հազար քվե ավելացվում և բաշխվում էր իշխանությունների հայեցողությամբ։ Արդյունքում՝ քաղաքական իշանությունները ձևավորվում են ոչ թե երկրում առկա անձանց, այլ երկրից բացակայողների «քվերակությամբ»։

«Ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը բացասական է և այս համաձայանգիրը կարող է այն տեղից շարժել և հնարավորություն տալ զարգացնել դա։ Այս համաձայանագիրը ամբողջը չէ ինչ մենք՝ որպես փորձագետ, և քաղհասրակությունը առաջարկում էինք. մի փոքրիկ բան է այդ ամբողջից, սակայն էական փոփխություն է»,- նշում է Զեյնալյանը։

«Երեւանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյաննը ևս ընդգծում է, որ տարիների ընթացքում երկրում իշխանությունների նկատմամբ, կուտակվել է բավականին հիմնավորված, խորը անվստահություն։ Սակայն առկա փոփոխությունների նկատմամբ Նավասարդյանը կարծես թերահավատորեն է մոտենում։

Ասում է՝ շատ կարևոր է, երբ խոսում ենք դրական դրույթների կիառման մասին, սակայն բազմաթիվ նախադեպեր ունենք, երբ օրենքում նախատեսված են մեխանիզմներ, սակայն կիրառվելու մասով դժվարության են հանդիպում։ Այս պարագայում Նավասարադյանը կարևորում է հանրային վերահսկողության մեխանիզմները, սակայն որոնց անբավարար լինելու հանգամանքը նկատում է ընտրական նոր օրենսգրքում՝ դիտորդների, ԶԼՄ- ներկայացուցիչների թվաքանակի կրճատմամբ։

լուսանկարը` «Մեդիակենտրոնի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter