HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սեպտեմբերի 13-ին  Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: 

Նիստում հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՀԶՀ 2015 թվականի ծրագրային և այլ միջոցառումների ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը,  հաստատել` 2016 թվականի բյուջեն, ՀԶՀ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով մրցույթի անցկացման կարգը, անդրադարձել այդ նպատակով մրցույթ հայտարարելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու հարցերին: Օրակարգային այլ հարցերով փոփոխություններ են կատարվել  ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք որոշումներում: 

Ներկայացված հարցերի առնչությամբ մտքերի փոխանակություն է  տեղի ունեցել. հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեության և ծրագրերի շարունակականության ապահովման  ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter