HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնասպանություն՝ պայթուցիկ սարքը պայթեցնելու միջոցով. պարզվում են հանգամանքները

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Արագածոտն մարզի բնակիչ Շ.Մամիկոնյանի մահվան դեպքի առթիվ։ 

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, տղամարդը  գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter