Միացյալ հայկական հիմնադրամն օգնել է թանկարժեք հակաուռուցքային դեղերով
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր` Կելեքս (լիոֆիլացված դոքսոռուբիցին հ-քլ), Էտոպոզիդ եւ Մեթոտրեքսատ: Դեղերն անցել են լաբորատոր պարտադիր փորձաքննություն:
Դեղերը հատկացվել են «Վ.Ա.Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին, ԵՊԲՀ Մուրացանի համալսարանական հիվանդանոցին, Շիրակի եւ Լոռու մարզերին, «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ին:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
Առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել