HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերել են անտառագողերի

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի  անտառպետության 8-րդ քառակուսու 2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝  ժամը 9.00-ի սահմաններում, բացահայտվել է Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, ապօրինի ծառահատման դեպքն արձանագրելուց անմիջապես հետո Տաշիրի անտառտնտեսության ողջ տարածքում աշխատակիցները կատարել են շուրջօրյա հսկողություն, և սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 00.30-ի սահմաններում, Տաշիրի անտառտնտեսության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում գողության հերթական փորձի ժամանակ հայտնաբերվել են անտառագողերը:

Համապատասխան միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների կողմից «ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան անտառագողերի հետ միասին տեղափոխվել է Տաշիրի ոստիկանություն, ինչպես նաև կալանքի տակ են վերցվել Սվերդլով համայնքում գտնվող սղոցարանները:

Այժմ կատարվում են տարածքի տեղազննման աշխատանքներ ապօրինի հատված ծառերի վերջնական քանակը պարզելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter