HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Կարապետյան. «Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորների հետ: Խմբակցությունների անդամները վարչապետի հետ զրուցել են իրենց հուզող հարցերի և ապագա պլանների մասին, հարց ու պատասխանի հնարավորություն են ունեցել։

ՀԱԿ խմբացության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը սկզբում հարցրեց՝ վարչապետի` ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարած երկու ծրագրերի՝ մինիմումի և մաքսիմումի մասին, այնուհետ հետաքրքրվեց, թե երկրի տնտեսությունը վերականգնելու համար նորանշանակ վարչապետը ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել: Հարցին ի պատասխան Կարապետյանը արձագանքեց. «Հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր, և առաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը։ Եվ սպասելիքներ, որ տնտեսությունը շատ արագ կերպով կփոխենք,  այս պահին բոլորին ցանկանում եմ հայտարարել՝ նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք ազդանշաններ են տալու, թե մեր տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- նշեց վարչապետը:

Կարապետյանը նաև շեշտեց, որ դեռ մեկուկես օր է պաշտոնավարում և դեռ ծանոթանում է այն մակրոտնտեսական ցուցանիշներին, որոնք կան: Եվ երբ նշեց, որ արագ փոփոխություններ չեն լինելու, վարչապետը շեշտեց՝ դրանով ինքը չցանկացավ ասել, որ քայլեր չեն ձեռնարկելու: Մասնավորապես կիրականացնեն միջոցառումներ՝ սոցիալական լարվածության իջեցման, բիզնես զագացման ուղղությամբ. «Պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Այս պահին կարող եմ ասել, որ եթե ցանկանում ենք մեր տնտեսությունում փոփոխություններ անել, պետք է համակարգային փոփոխություններ անենք: Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:

Լյուդմիլա Սարգսյանի՝ նախկին կառավարության որդեգրած՝ կոռոպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և ՓՄՁ-ների աջակցման մասով, Կարապետյանը նշում է՝  նախկին կառավարության մշակած ծրագիրը օգտագործվելու է։ Իսկ տնտեսությունը զարգացնելու են այն ուղղությամբ, որպեսզի ստեղծեն մաքսիմալ բարենպաստ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծողի համար: Ըստ վարչապետի՝ բոլոր ռեյտինգներով, երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործ, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում, իսկ ռեսուրս, նավթ, գազ ունեցող երկրները այդ ցանկում չկան: Իսկ նոր ձևավորվող կառավարության կազմում վարչապետը, իր խոսքով, միայն մաքսիմալ պրոֆեսիոնալ անձնակազմ է ընդգրկելու։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետից ցանկացավ տեղեկանալ, որ եթե նրան յոթ ամիս անց ռուսական գազի ընկերությունների մեկից առաջարկվի աշխատանք տնօրենների խորհրդի պաշտոնում՝ 50-70 հզ. դոլար աշխատավարձի դիմաց, նա կհամաձայնի փոխել վարչապետի աշխատանքը: Հնչեցված հարցում վարչապետը ենթատեքստ տեսավ, մասնավորպես, թե նախկինում Երևանի քաղաքապետի պաշտոնից տեղափոխվել է առավել բարձր աշխատավարձով աշխատանքի: Սակայն Կարապետյանը ընդգծեց՝ այժմ վարչապետի պաշտոնը ստանձնել է շատ ավելի ցածր աշխատավարձով։

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցն ուղղեց իրեն ընտրած ընտատարածքի՝ Նոր Նորքի թիվ 4-րդ արհեսագործական պետական ուսումնարանի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ այն վարչական շրջանի միակ դպրոցն է, որը մինչ օրս չի ջեռուցվում։ Դրա վերաբերյալ պատգամավորը խնդրեց նաև ներկայացնել կառավարության վերաբերմունքը՝ ջեռուցման ապահովվման խնդիրը լուծելու մասին։ Հարցին և մտահոգությանը ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Ֆարմանյանը հարցի կպատասխան կստանա գրավոր տարբերակով։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարցը ստվերային տնտեսությունների և մենաշնորհների վերաբերյալ էր։ Պատգամավորը նաև անկեղծացավ՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարում 25 տարիների անկախության ընթացքում որևէ կառավարության դեռևս չի հաջողվել լուծել այս խնդիրները։

Կոռոպուցիայի և մենաշնորհների դեմ պայքարում Կարապետյանը ԱԺ-ին առաջարկեց մինչև վերջ լինել բաց, պարզ և անկեղծ։ Մասնավորապես ինքն իրեն հարցուապատասխանի միջոցով փորձեց ներկայացնել դրա դեմ պայքարի մեխանիզմը. «ՀՀ-ան տնտեսությունը բանաձև ունի՞, առանց ստվերի դեմ պայքարելու, վերարտադրվելու: Ո՛չ: Փորձելու՞ ենք մենք դա անել, թե ոչ: Այո՛: Կհանջողվի՞ մեզ՝ տեսնենք: Տրամադրվ՞ած ենք՝ շատ վճռական»,- նշեց վարչապետը։

Կարապետյանի կարծիքով՝ մոնոպոլիաները միշտ չեն վատը. դրա բնույթից է կախված՝ բնականոն է, թե ոչ: Նորանշանակ վարչապետը հավելեց՝ շուկան փոքր է, և էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, բայց եթե նա բնականոն, մրցունակ դաշտում է դա անում` ոչ ադմինիստրարատիվ ռեսուրսի հաշվին:

ՀՀԿ-ական մյուս պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը վարչապետին շնորհավորեց ծանր և պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով և վստահեցրեց, որ Կարապետյանի գիտելիքներն ու փորձը, մարդկային արտակարգ որակները թույլ կտան երկրի տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերել: Շնորհավորանքի խոսքից հետո Մարտիրոսյնաը ցանկացավ հավաստիանալ՝ արդյո՞ք ճիշտ է տարածված տեղեկատվությունը, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը մոտ ապագայի խնդիր է և արդյո՞ք այս պահին դրա շուրջ բանակացություններ են ընթանում:

«Գործարքի հիմնական դրույթներին ծանոթ չեմ։ Մանրամասն կծանոթանամ։ Բայց ինձ շատ անհանգստացնում է, որ պոտենցիալ ներդրողները գալիս են և «Նաիրիտ»-ի մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային՝ 10-15 տարվա վերաբերյալ էներգակիրների որևիցե կանխատեսում: Ելնելով դրանից՝ մենք պետք է մեկ օր իլյուզիաներից հրաժարվենք և նստենք, թուղթ ու գրիչով խոսենք: Մենք երրորդ, թե չորրորդ փորձ ենք արել, և այն թե՜ բյուջեի, թե՜ այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ է նստում: Եվ հերթական փորձը՝ փող վատնել մի բանի մեջ, որը գուցե ապագա չունի, կարծում եմ՝ այս պահին չափից դուրս ռիսկային է»,- ամփոփեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter