HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում տեղի է ունեցել բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ համաժողով

Սեպտեմբերի 13-14-ը ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ և Եվրոպական բիզնես ցանցի (European Business Network) միջազգային փորձգետի ներգրավմամբ տեղի ունեցավ համաժողով Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ:

Համաժողովին մասնակցեցին ՀՀ Կառավարության աշխատակազմի, ՀՀ Ֆինանսների, ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ, ինպես նաև Հայաստանում ձեռնարկատիրությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց շարքում էին ՓՄՁ Զարգազման ազգային կենտրոնը, GIZ-ը, UNIDO-ն, Հայկական Կարիտասը, Հայաստանի Կարմիր Խաչը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, Եվրոպական բիզնես ասոցիացիան և այլոք:

Թե՛ պետական գերատեսչությունների, և թե՛ ներկա կառույցների ներկայացուցիչները, կարևորելով նմանատիպ նախաձեռնության իրագործումը և համատեղ արդյունավետ նախագծումը, քննարկեցին ինկուբատորի մոդելի հեռանկարները, արտահայտեցին իրենց ակնկալիքները բիզնես ինկուբատորի ներդրման և վերջինիս՝ գործարար միջավայրի վրա դրական ազդեցության հետ կապված:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter