HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2.5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` հրապարակումների հիման վրա

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ:

Կոմիտեն հայտնում է, որ 2016թ. սեպտեմբերի 13-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել առ այն, որ բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխային ցուցաբերվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, որի հետևանքով երեխան մահացել է։

Նախնական տվյալներով՝ երեխային բժշկական կենտրոն է տեղափոխել մայրը՝ սեպտեմբերի 5-ին, որտեղ վերջինիս հայտնել են երեխայի ծայրահեղ ծանր առողջական վիճակի մասին. նրա մոտ ախտորոշվել է բարդացած թոքաբորբ։

Ըստ հրապարակման՝ երեխայի մայրն ահազանգել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, և նրանց անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով երեխան սեպտեմբերի 8-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար, բժշկական կենտրոնից առգրավվել է հիվանդության պատմագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter