HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիրի նոր թաղապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար  Հրայր Անտոնյանին և  շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին`  համատեղ աշխատանքի համար: 

Տարոն Մարգարյանը կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը` անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ  մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները: Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի նվիրված աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է  համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք:

«Պետք է սրտացավ լինենք մեր  աշխատանքում, ցուցաբերենք կամք և  հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում», -նշել է քաղաքապետը` ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու  բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter