HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մերժվեց Արամ Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի՝ խափանման միջոցը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Ինչպես «Հետք»-ի հեր զրույցում հայտնեց գործով փաստաբան Հարություն Բաղդասարյանը, մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դեռևս չեն վերացել կալանավորման հիմքերը և դատարանը գտնում է, որ նպատակահարմար չէ Արամ Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակելը։

«Ես միշտ մտածում եմ, որ այս մերժումները քաղաքական պատվեր շրջանակներում են, թեև դատարանները երբեք ոչ մի նման բան չեն ասում, բայց ենթադրում եմ, որ նման գործերը այդ մոտեցումներով են քննվում»,- նշեց է Հարություն Բաղդասարյանը։

Նշենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին վիրահատել էին Արամ Մանուկյանի՝ հրազենային վիրավորում ստացած ոտքը։ Այժմ Մանուկյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ ապաքինումը շարունակելով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter