Անհետ կորած համարվող Ինեսա Սրապիոնյանը գտնվել է
Անհետ կորած համարվող 23-ամյա Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Այս մասին ոստիկանությանը հայտնել են Ինեսայի ծնողները:
Հիշեցնենք, որ Երևանի 23-ամյա բնակչուհին սեպտեմբերի 13-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Այս մասին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել հաջորդ օրը:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետք»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքների, ինչպես նաև Ինեսայի առողջական վիճակի մասին մանրամասներ չունեն, քանի որ ոստիկանների խումբը քիչ առաջ է մեկնել քաղաքացու տուն` բացատրություն վերցնելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել