HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարո Եղնուկյան. «Դատարանն ինձ հետ միասին դարձել է խաղի միջտեղի խաղացողը»

Ամալյա Մարգարյան 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարո Եղունկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քնությունն ընդդեմ գլխավոր դատախազի պաշտոնակատարի անգործության:

Դատական նիստի ընթացքում Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռերի» անդամներին օժանդակելու համար, որպեսզի նրանք կարողանան ոստիկան-պատանդներին և զավթված շենք-շինությունները հնարավորինս արդյունավետ և երկար պահել:

Նախաքննության ընթացքում Կարո Եղնուկյանին չորս տիպի գործողություններ են վերագրվել, որոնց հիման վրա 218 և 219 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

«Եղնուկյանի նկատմամբ մեղադրանքը շինծու է և արհեստական,  քանի որ  Եղնուկյանը նման բան չի կատարել  և չկա որևէ նյութ, որը կհաստատի այդ գործողություններից որևէ մեկը: Եթե անգամ այս գործողություններն արված լինեին, միևնույն է, որևէ հանցավոր արարք չկա»,- ներկայացրեց Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանը ավելացրեց նաև, որ համաձայն Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի, օժանդակությունը դիտավորյալ գործողություն է, որով հանցագործությանն օժանդակողը օժանդակում է հանցագործությանը, այլ ոչ թե հանցագործություն կատարողին:

««Սասնա ծռերին» առաջին օժանդակությունը ցույց տվեցին բժիկները, հետո այցելեցին պատգամավորներ, կապ հաստատեցին լրագրողներ, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին, որոնց մասնակիցները   հայտարարեցին, որ աջակցում են «Սասնա ծռերի» անդամներին»,-հիշեցրեց Հայրապետյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ  «Սասնա ծռերի» 21 անձանցից ուրևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել 219 հոդվածով, բայց Եղնուկյանին մեղադրում են նաև այդ հոդվածով:

Դահլիճում ներկա էր Կարո Եղնուկյանը, ով, սկսելով իր խոսքը, ասաց, որ պատուհանից այն կողմ տեսնում է Զորավար Անդարանիկի արձանը, որը հիշեցնում է Հայաստանի 25-ամյա անկախության մասին:

«Կեցցե, ազատ ու անկախ Հայաստանը և դատարանը, հույս ունեմ, որ այս դատարանն այդպիսին կլինի»,- նշեց Եղնուկյանը: Ապա ավելացրեց, որ քնչական մարմնի և դատախազության գործունեությունն իրեն գնդակով մի խաղ են հիշեցնում, որտեղ ինքը գնդակի դեր է կատարում:

«Հիմա դատախազությունը եւ քննչական մարմինը գնդակը օդ են գցում, և ես մեջտեղում կանգնած իզուր վազվում եմ այս կողմից այն կողմ: Օդում գնդակը գցելու նպատակն է, որ ինձ հոգնեցնեն՝ տանեն-բերեն: Դիմում ենք քննչական, ասում որ վերացնեն որոշումները, քանի որ հիմնավորված չեն, պատասխանում են, որ հետաձգում ենք քննությունը: Սա օրենքի չարաշահում է, արդարություն չկա, և դատարանը ինձ հետ միասին դարձել է խաղի միջտեղի խաղացողը. ես և դուք այդ  խաղի մեջ դարձել ենք չլոցի, ես կուզենամ, որ դատարանը սա տեսնի և հասկանա»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Դատախազ Պետրոսյանը չհամաձայնեց ներկայացված բողոքի հետ և ասաց, որ հնարավոր չէր որևէ միջնորդություն անտեսվեր, ինչպես նաև ավելացրեց, որ «Սասնա ծռերի» անդամներից կան այնպիսիք, ովքեր մեղադրվում են 218 և 219-ը հոդվածներով:

Դատական նիստն ավարտվեց Կարո Եղնուկյանի հարազատների, ընկերների «Ազատություն» և «Կարո» վանկարկումներով:

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ավելացրեց, որ հաջորդ դատական նիստին Կարո Եղնուկյանը կլինի ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter