
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստին։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:
Էդվարդ Նալբանդյանը, ըստ հաղորդագրության, կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների։ Նյու Յորքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք քաղաքագիտական կենտրոններում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել