Մահվան ելքով պատահար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. 2 զոհ, 2 վիրավոր
Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթեկելի մասից և շրջվել ձորակը:
Պատահարի հետևանքով 2 անձ զոհվել է, 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել