
Համահայկական հավաք-երթ՝ ի աջակցություն «Սասնա Ծռերի» ընդվզմանը
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ աշխարհի 10 երկրների 16 քաղաքներում այսօր կկայանա համահայկական հավաք-երթ՝ հանուն ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի` ի աջակցություն «Սասնա Ծռերի» ընդվզման և ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների:
Երևանյան հավաքը, ըստ հաղորդագրության, տեղի կունենա ժամը 19:00-ին Ազատության հրապարակում, Վանաձորյան երթը կմեկնարկի ժամը 18:00-ին Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզային գրասենյակի մոտից (հասցե՝ ք․ Վանաձոր, Վարդանանց 35):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել