Սուպերգավաթի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական մարզադաշտում» կկայանա Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպումը։ Ինչպես տեղակացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գործող չեմպիոն, Երեւանի «Ալաշկերտը» սուպերգավաթի համար պայքարում կհանդիպի գավաթակիր «Բանանցին»։
«Ալաշկերտի» համար սա կլինի պատվավոր մրցանակը նվաճելու առաջին փորձը, իսկ «Բանանցը» մեկ անգամ դարձել է սուպերգավաթակիր։ Դա եղել է 2014թ-ին։
Հանդիպման մուտքն ազատ է։ Նշենք, որ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղարկությունը անցկացվում է 1996թ-ից։ Մրցում են գործող չեմպիոնը եւ գավաթակիրը, իսկ եթե չեմպիոնն ու գավաթակիրը նույն թիմն է, ապա չեմպիոնի հետ մրցում է առաջնության երկրորդ մրացանակակիրը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել