
Քուչակ գյուղում համայնքապետի ընտրություն է
Մարգարիտա Ղազարյան
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում համայնքապետի ընտրությունը սկսված է:
Գյուղապետի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովիկ Ամիրյանը, անկուսակցական Արսեն Գալստյանը, Արմեն Գևորգյանը և Արամ Ասատրյանը: Հովիկ Ամիրյանը համայնքապետի պաշտոնում է արդեն չորս տարի, Արամ Ասատրյանը Քուչակի մարզադպրոցի հաշվապահն է:
Հանձնաժողովի նախագահ Վաչագան Ավետիսյանը ընտրությունների սկիզբը դրական է գնահատում: «Ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ ընտրությունները միշտ էլ հանգիստ են անցել: Բոլորն էլ շատ բանիմաց թեկնածուներ են»,- ասաց նախագահը:
Ընտրություններ ընթանում են մեկ տեղամասում՝ գյուղի դպրոցում: Ընտրողները բավականին ակտիվ են, նրանց շարժը ընտրատեղամաս չի դադարում: Քուչակում ընթացող ընտրությունների մասին «Հետքը» օրվա ընթացքում պարբերաբար կտեղեկացնի:
Մեկնաբանել