Ձերբակալություն՝ ընտրական իրավունքը խոչընդոտելու դեպքի առթիվ
Դատախազությունը, ի լրումն 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հաղորդագրության, տեղեկացնում է.
«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել