HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով կղեկավարի խոշորացված Գորայք համանքը. ՏԻՄ ընտրություններ Սյունիքում

Սյունիք մարզի Գորայք համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Ընտրությունների արդյունքում կմիավորվեն մարզի 4 համայնքներ՝ Գորայքը, Սառնակունքը, Ծղուկը, Սպանդարյանը:

Գյուղերից յուրաքանչյուրում այսօր կգործի մեկական ընտրատեղամաս: Գորայքի թիվ 37/01 ընտրատեղամասն այսօր բացվել է ճիշտ ժամանակին՝ 08:00-ին: Առաջին ընտրողն ընտրատեղամասում էր արդեն 08:02-ին:

Ընտրողների թիվը Գորայքում 390 է, Սառնակունքում՝ 373, Ծղուտում՝ 282, Սպանդարյանում՝ 338:

Գորայքի թիվ 37/01 տեղամասային հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ակամ Մարինե Գրիգորյանն իր համայնքում ընտրողների ակտիվություն է ակնկալում: «Կարծում եմ՝  ընտրություններին կմասնակցի մոտ 300 ընտրող, քանի որ մնացածը կամ հանրապետությունից դուրս են, կամ ուսանող են և գյուղում չեն գտնվում»,- նշեց նա:

Համայնաքապետի պաշտոնի համար այստեղ պայքարում են երկու թեկնածուներ՝ Գորայքի համայնքապետ Առուստամ Առուստամյանը և Սառնակունքի համայնքապետ Մանուչար Մկրտչյանը:   

Այս պահին տեղամասում ներկա է թեկնածուներից Մ. Մկրտչյանի վստահված անձը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մյուս թեկնածուի վստահված անձը դեռևս չի ներկայացել:

 Այստեղ միաժամանակ նաև ավագանու ընտրություններ են: Ավագանու կազմում ընդգրկվելու համար պայքարում է 9 թեկնածու. նրանք բոլորն էլ ինքնաառաջադրվել են:

Գորայքի ընտրատեղամասում որևէ կազմակերպությունից դիտորդ չկա:

Տաթեւիկ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter