
Օշականի 15/01 ընտրատեղամասում մարդիկ ակտիվորեն մասնակցում են ընտրություններին
Արագածոտնի մարզի Օշական գյուղում այսօր համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Համայնքի ղեկավարի թեկնածուները երեքն են` գործող գյուղապետ Արամ Ներսիսյանը, որը 1999 թվականից անփոփոխ ընտրվում է գյուղապետ, «Ալյանս» կուսակցությունից Վերա Զաքարյանը և Օշականի մշակույթի տան տնօրեն Հայկ Հովհաննիսյանը: Ավագանու տեղի համար առաջադրված է 14 թեկնածու:
Առավոտից գյուղի բնակիչները ակտիվորեն մասնակցում են ընտրություններին: Մեզ հետ զրույցում 15/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսինե Ավետիսյանն ասաց, որ ժամը 10.30-ի դրությամբ 1448 ընտրողներից ընտրության է մասնակցել 190 ընտրող. «Մինչև այս պահը ընտրություններն անցնում են խաղաղ, մարդիկ գալիս, ընտրում են, 5 ընտրող ունեցել է օգնության կարիք, որը գրանցված է արձանագրությունների մատյանում»:
Անուշ Ամիրբեկյան
Մեկնաբանել