
Մեծամորցիներն ակտիվորեն մասնակցում են համայնքային ընտրությանը
Նարինե Մաթևոսյան
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են:
Առաջադրված են համայնքի ղեկավարի 3 թեկնածուներ. գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը Հանրապետական կուսակցությունից, անկուսակցական Ավետիք Հարությունյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ներակայացուցիչ Սամվել Հովհաննիսյանը:
Ավագանու առաջադրված թեկնածուները 26-ն են:
Համայնքում ընտրության իրավունք ունեցողների թիվ 9267 է: Ընտրողների ակտիվություն է նկատվում հենց առավոտից: Բնակիչները, նախորդ ընտրությունները օրինակ բերելով, ասում են, որ կեսօրին ավելի մեծ հոսք կլինի:
«Հետք»-ի թղթակիցը եղել է համայնքի բոլոր 5 ընտրատեղամասերում: Դրանցից 4-ում ընտրասենյակները երկրորդ հարկում են: Մեր հարցին, թե այս դեպքում ինչպես են ընտրությանը մասնակցելու հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություն ունեցող անձիք, այդպես էլ որևէ պատասխան չեղավ:
Մեկնաբանել