HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշտարակում մի քանի անձինք չեն հեռանում ընտրացուցակների մոտից

Աշտարակ քաղաքի 14/09 ընտրատեղամասի ընտրացուցակների մոտից ավագանու որոշ թեկնածուների վստահված անձինք չեն հեռանում։

Նրանք պարբերաբար մոտենում են քաղաքացիներին՝ փորձելով օգնել գտնել ընտրահամարաները։ Աշտարակցիներից մեկն անգամ նրանցից մեկին ծիծաղելով խնդրեց իրեն չմոտենալ։

Հիշեցնենք, այսօր Արագածոտնի մարզկենտրոնում`Աշտարակում, ընթանում են քաղաքապետի և համայնքի ավագանու ընտրություններ:

Ինչպես ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրայր Բարսեղյանից պարզեցինք, տեսանյութում ներկայացված երեք անձանցից միայն մեկն է ընտրատեղամասում որպես վստահված անձ գրանցված։ Իսկ նրանցից մեկը միայն մեր նկարահանումից հետո մոտեցավ հանձնաժողովի քարտուղարին՝ խնդրելով գրանցել, սակայն հանձնաժողովի նախագահը մերժեց՝ ասելով, որ այդ թեկնածուն արդեն գրանցված վստահված անձ ունի, և ընտրատեղամասում այդքան տեղ չկա: 

«Քիչ առաջ ներքեւում էի, բայց ընտրացուցակների մոտ վստահված անձիք չկային։ Միգուցե օգնելու խնդիր կար, օգնել են։ Ինձ թվում է խնդիր չկա, քանի որ համարը գտնելու համար, եթե մարդկանց աչքերը լավ չեն տեսնում, միգուցե օգնեն։ Բայց ես զբաղված էի ընտրատեղամասում կարգ ու կանոն հաստատելով ու տեղյակ չէի այդ մասին»,- նշում է նախագահը։

Աշտարակի քաղաքապետի պաշտոնի համար այսօր պայքարում են անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը, Թովմաս Շահվերդյանը, Արշալույս Մեջլումյանը, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը, իսկ ավագանու կազմում ընդգրկվելու համար` 39 թեկնածու 15 տեղի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter