
7 թեկնածու՝ Նոյեմբերյանի քաղաքապետի պաշտնի համար
Նոյեմբերյան քաղաքում այսօր համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Խոշորացող համայնքի կենտրոնը լինելու է Նոյեմբերյան քաղաքը, որին միանում է 9 համայնք՝ Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջեւան, Բերդավան: Համայնքի ղեկավարի թեկնածուների թիվը 7 է՝ Գարիկ Աբազյան (ՀՀԿ), Կարեն Աբազյան (անկուսակցական), Վանուշ Ամիրաղյան (ՀՀԿ), Սերյոժա Ամիրաղյան (անկուսակցական), Արթուր Անանյան (ՀՀԿ), Երվանդ Եգանյան (ՀՀԿ), Գարիկ Փիրումյան («Լուսավոր Հայաստան» կուսակցություն): Ավագանու թեկնածուների թիվը 33 է:
Նոյեմբերյան քաղաքի թիվ 40/1 ընտրատեղամասը տեղակայված է Նոյեմբերյանի Մշակույթի տան շենքի առաջին հարկում: Թիվ 40/01 ըմտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մայրանուշ Նասիբյյանը նշեց, որ այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 1826 է: Ընտրությունը սկսելուց առաջ հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին մաղթեց անաչառ աշխատանքային օր: Առաջին ընտրողը հանձնաժողովի անդամ Եվգենյա Հախվերդյանն էր:
Նաիրա Խաչիկյան
Մեկնաբանել