
Մասիսում ընտրում են համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին
Գոհար Ջուլհակյան
Արարատի մարզի Մասիս գյուղում ընտրում են համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին:
Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել են երկու թեկնածուներ` գործող գյուղապետ Սողոմոն Մարգարյանը և Ենոք Գալստյանը, որն ինքնաառաջադրվել է:
Համայնքի մշակույթի տանը գործող 17/1 տեղամասում մի քաղաքացի երեք անգամ իր մեքենայով ընտրատեղամաս էր բերել մեծահասակ ընտրողների: Նրանցից մեկը տեղամասում ասաց, որ կարդալ չի կարողանում: Ուղեկցորդն էլ, առանց գրանցվելու, ցանկանում էր նրան ուղեկցել դեպի քվեախցիկ, սակայն հանձնաժողովի նախագահը պահանջեց անձը հաստատող փաստաթուղթ: Երբ պարզվեց, որ նա փաստաթուղթ չունի, մեկ այլ քաղաքացի ուղեկցեց ընտրողին:
Քաղաքացին չներկայացավ` ասելով միայն, որ համայնքի ներկայացուցիչ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել