HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղապետի ընտրությանը շատ մարդ է մասնակցում, իսկ համապետական ընտրություններին՝ մի քիչ քիչ». Ազատավանում ՏԻՄ ընտրություններ են

Արարատի մարզի Ազատավան համայնքի միջնակարգ դպրոցում տեղակայված է միաժամանակ երկու ընտրատեղամաս: 17/01 եւ 17/02 ընտրատեղամասերը միմյանցից բաժանվում են ստեղծված արհեստական պատով: Թիվ 17/01 ընտրատեղամասում գրանցված է 1540 ընտրող:

Ընտրատեղամասի նախագահ Վաչիկ Գեւորգյանը նշեց, որ համայնքում բնակիչները ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցություն են ունենում. «Ընդհանրապես մասնակցում է 1000-1100 ընտրող: Գյուղապետի ընտրությանը շատ մարդ է մասնակցում, իսկ համապետական ընտրություններին՝ մի քիչ քիչ: Որովհետեւ իրենց համայնքի ղեկավարին են ընտրում: Իրենց բարեկեցությունը դրանից է կախված: Համապետական ընտրություններին չեն հավատում»:

Ազատավանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են գործող թեկնածու, ՀՀԿ-ական Սարգիս Խաչատրյանը, ինքնաառաջադրված Պետիկ Ղազարյանը (ԲՀԿ) եւ Արուսյակ Հովհաննիսյանը (ՀԱԿ): Իսկ համայնքի ավագանու 11 տեղի համար պայքարում է 15 թեկնածու:

Վաչիկ Գեւորգյանը վստահեցնում է, որ իրենց ընտրատեղամասում խախտումներ չեն լինելու. «Մեր հանրապետությունում քիչ ընտրատեղամասեր կան, որ ընտրությունները մաքուր են անցնում: Մեզ մոտ մաքուր են, խախտումներ չեն լինում: Մեր գյուղը հին տրադիցիաներով գյուղ է: Մեծ մասը Սովետի ժամանակ նորմալ կրթվել է, խախտումներ չեն լինի»:

Այստեղ ժամը 10:40-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 170 ընտրող: ր

Տաթեւիկ Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter