
Խոշորացող Գորայք համայնքում ամենաակտիվը Սառնակունքի ընտրողներն են
Գորայք խոշորացող համայնքում ՏԻՄ ընտրություններին ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել է 148 ընտրող:
Ամենից բարձր ակտիվություն գրանցվել է Սառնակունք համայնքում, որի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը եւս պայքարում է միավորված Գորայք համայնքի համայնքապետի պաշտոնի համար: Սառնակունքում 373 ընտրողից ընտրություններին մասնակցել է 75 բնակիչ:
Ընտրողների մասնակցության առումով ամենապասիվը Ծղուկն է. այստեղ 282 ընտրողից ընտրություններին 11.00-i դրությամբ մասնակցել է 12 բնակիչ:
Գորայքում ժամը 11.00-ի դրությամբ ընտրական իրավունքն իրացրել է 390 ընտրողից 37-ը: Սպանդարյան համայնքում 338 ընտրողից ընտրությանը մասնակցել է 24 բնակիչ:
Ծղուկ համայնքում տեղակայված թիվ 37-02 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սամվել Անտոնյանը (ՀՅԴ) ընտրողների պասսիվությունը պատճառաբանեց այսպես. «Գյուղ տեղ է, գյուղացի մարդը 5-ին վեր է կենում, բայց տան, անասունների գործերը մինչեւ չի վերջացնում, ընտրության չի գնում: Արդեն ժամանակն է բայց, մարդիկ ուր որ է կսկսեն գալ»:
Տաթեւիկ Սարգսյան
Մեկնաբանել