HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշորացված Տեղ համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Տեղ համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Խոշորացման արդյունքում Տեղ համայնքը ներառում է Խնածախի, Խոզնավարիի, Վաղատուրի, Արավուսի, Քարաշենի, Տեղի,Կորնիձորի նախկին համայնքները: 

Համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածու են առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Ներսես Շադունցը և Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ է հայտնել:

6068 բնակիչ ունեցող 7 համայնքներից ավագանու թեկնածուներ են առաջադրվել 14-ը, որոնցից 3-ը կին են:

Նախկին Քարաշենում ՏԻՄ ընտրությունները պասիվ են անցնում

Սյունիքի մարզի Տեղ համայնքի 37/4 ընտրատեղամասում՝ նախկին Քարաշեն համայնքում ընտրության մասնակիցների թիվը 393 է: Ընտրատեղամասում մեկական դիտորդ կա «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ներից, ինչպես նաև ավագանու անդամի թեկնածու Փարսյան Սենիկի վստահված անձը: Հանձնաժողովի նախագահ Սևադա Խոջաբաղյանի խոսքով՝ «ընտրությանը կմասնակցի առավելագույնը 150 ընտրող՝ հաշվի առնելով նախկին տարիների փորձը»:

Նախկին Քարաշեն համայնքից ավագանու 2 թեկնածու կա՝ նախկին 2 գյուղապետերի որդիները: Ժամը 11:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 35 բնակիչ: 

Անահիտ Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter