«Կուտակումները մի քիչ բարդացնում են մեր աշխատանքը»,-ասում է Ազատավանի ՏԸՀ նախագահը
Արարատի մարզի Ազատավան համայնքի 17/02 ընտրատեղամասը բացվել է ուղիղ 08:00-ին: Այստեղ գրանցված է 1009 ընտրող: Ժամը 11:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 120 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Արմեն Կարապետյանը նշում է, որ մինչ այդ ժամը լուրջ խախտումներ չեն գրանցել:
«Արդեն գալու ժամանակն է, բոլորն էլ գալիս են: Կուտակումներն ուղղակի մի քիչ բարդացնում են մեր աշխատանքը, ուրիշ ոչինչ: Խախտումներ դեռ չկան: Եղել են դեպքեր, որ վատ տեսնող մարդը կամ ծեր մարդը չի իմացել, մենք կողքից մեկին կանչել ենք օգնել է, ընտրել են»- ասաց Ա. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ազատավան համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Գյուղապետի պաշտոնում առաջադրված են 3 թեկնածուներ՝ գործող համայնքապետ Սարգիս Խաչատրյանը, ինքնաառաջադրված Պետիկ Ղազարյանը (ԲՀԿ) եւ Արուսյակ Հովհաննիսյանը: Իսկ համայնքի ավագանու 11 տեղի համար առաջադրված են 15 թեկնածուներ:
Մարինա Անդրեասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել