HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 անկուսակցական թեկնածու՝ Արաքս գյուղի ղեկավարի ընտրություններում

Արմավիրի մարզի Արաքս գյուղում այսօր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են: Ընտրությանը մասնակցող առաջին արաքսցու՝ Գարիկի պնդմամբ` այս ընտրությունները հնարավոր է գյուղում մեծ փոփոխություններ առաջացնեն:

Համայնքի ղեկավարի համար պայքարող 5 թեկնածուներն էլ անկուսակցական են: Թեկնածուների թվում է նաև համայնքի գործող ղեկավար, 63-ամյա Ավագ Միքայելյանը և ներկայիս գյուղապետի նախկին տեղակալ 35-ամյա Ռազմիկ Տոնոյանը:

Ընտրողներից մի քանիսը միասին էին քվեարկում ընտրախցիկում, նրանցից մեկը՝ Սուսաննան, ներկայացել էր հոգեկան խնդիրներ ունեցող որդու հետ և պնդում էր, որ որդին չի կարողանում ինքնուրույն քվեարկել, ուստի ինքը օգնում է: Սակայն հանձնաժողովի անդամները  չէին զգուշացրել, որ օգնելու համար նախօրոք պետք է գրանցվել:

Ավագանու անդամի տեղի համար առաջադրվել է 15 թեկնածություն:

Ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 85 ընտրող՝ 1318-ից, կուտակումներ չկան, հիմնականում մասնակցում են մեծահասակներ: Այդ մասին հայտնում է 19/01 ընտրատեղամասի նախագահ Էդգար Այվազյանը:

Ընտրախցիկներում չկան խոշորացույցներ և Բ այբուբեն՝ նախատեսված կույրերի համար: Ընտրական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ն ներկայացնող Էդգար Այվազյանի խոսքով՝ տարածքային ընտրական հանձաժողովը չի տրամադրել, չի տրամադրել նաև շարժական ընտրախցիկներ:

Թեկնածուների վստահված անձանց մի մասը չի կրում անձը հաստատող վկայական՝ պատճառաբանելով, թե ուղղակի չունեն համապատասխան ամրակներ:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter