HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ընտրատեղամասից դուրս բերված քվեաթերթիկը ճանաչվեց անվավեր

Աշտարակի 14/09 ընտրատեղամասում քիչ առաջ քվերակողը քվեաթերթիկն ու ծրարը ձեռքին դուրս եկավ ընտրատեղամասից: «Թրանսփարեսնսի ինթերնեյշնլ» հակառոպուցիոն կենտրոնի դիտորդ Մաքսիմ Սարգսյանը նրան հեռանալիս նկատեց եւ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահին: Նախագահ Հրայր Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացին իրեն հայտնել է, որ դուրս է գնացել՝ նոր գրիչ բերելու։ Նախագահի կարծիքով՝ քաղաքացին քվեաթերթիկը դուրս էր բերել, քանի որ ընտրությունների ընթացակարգից բան չի հասկանում։

Վերջինս քաղաքացուն հետ բերեց ընտրատեղամասի աստիճանների վրայից։ «Նստած էի ընտրատուփի մոտ, քաղացիները եկավ, կանգնեց քվեատուփից քիչ հեռու։ Մինչ կբացեին քվեատուփը, արագ դուրս եկավ, քվեաթերթիկները հետը տանելով։ Այսքան մարդ էր նստած, որեւէ մեկից չէր կարողանում հարցնել, թե ոնց? պետք ա քվեարկի, կամ նոր գրիչ տային, որ դուրս տարավ։  Ես կարող եմ  չէ մտածել, որ կարող էր շրջանառության մեջ դնել, պատճենահանել»,- նշում է Սարգսյանը։ Երկար քննարկումներից հետո միայն քվեաթերթիկը ճանաչվեց անվավեր։

Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Աշտարակում այսօր ընտրում են համայնքի ղեկավար` քաղաքապետ, և ավագանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter