HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուչակում համայնքապետի թեկնածուները մասնակցեցին ընտրությանը

Մարգարիտա Ղազարյան

Քուչակ գյուղի ընտրություններին իրենց ընտրական պարտքը կատարեցին նաև համայնքապետի թեկնածուներից երկուսը` ներկայիս գյուղապետ Հովիկ Ամիրյանը և Քուչակի մարզադպրոցի հաշվապահ, անկուսակցական Արամ Ասատրյանը:

Արամ Ասատրյանը, ով առաջին անգամ է առաջադրում իր թեկնածությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ գոհ է ընտրությունների ընթացքից: Այն հարցին, թե ինչու է որոշել առաջարդրվել, նա պատասխանեց. «գյուղիս համար մի լավ բան անեմ»:

Հովիկ Ամիրյանի կարծիքով` ընտրությունները Քուչակում «միշտ տոն են եղել», այսօր էլ բացառություն չէ: «Ամեն ինչ նորմալ է ընթանում, հաղթող թեկնածուին մաղթում եմ անփորձանք աշխատանք»,- ավելացրեց ներկայիս գյուղապետը:

Նշենք, որ Քուչակում առաջադրված են 4 թեկնածուներ: Մյուս երկու թեկնածուներն են անկուսակցական Արսեն Գալստյանն ու Արմեն Գևորգյանը:

Այս ժամի դրությամբ ընտրությանը մասնակցել են մոտ 310 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter