
Բաց քվեարկություն Նոր Խարբերդում
Աննա Կարապետյան
Արարատի Նոր Խարբերդի 16/1 ընտրատեղամասում քիչ առաջ բաց քվեարկություն էր կատարվում: Միջին տարիքի մի կին, մտնելով ընտրատեղամաս, մոտեցավ սեղաններից մեկին: Քանի որ նա լավ չէր զգում, հանձնաժողովի անդամները որոշեցին «ընդառաջել» և թույլ տալ, որ նրան ուղեկցած կինը օգնի քվեարկել նրա փոխարեն:
Վերջինս, որ ներկայացել էր որպես ընտրողի հարսը, նրա փոխարեն քվեարկություն կատարեց հանձնաժողովի նախագահի սեղանին՝ վերջինիս համաձայնությամբ և աչքի առաջ:
Հիեշեցնենք, որ Նոր Խարբերդի 16/1 ընտրատեղամասում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 1937 քաղաքացիներ: Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 400-ից ավելի խարբերդցիներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել