HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծամորի ընտրատեղամասերում վստահված անձինք ավելի շատ են, քան ընտրողները

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների մեկնարկին պարզվեց, որ ընտրատեղամասերում ավելի շատ են վստահված անձինք, քան ընտրողները: Ընտրությունների մեկնարկից մոտ 5 ժամ անց պատկերը չի փոխվել: Այդ հանգամանքից ելնելով՝ 20/03 տեղամասում հանձնաժողովի քարտուղարը քաղաքապետի անկուսակցական թեկնածու Ավետիք Հարությունյանի վստահված անձի պահանջով ժամանակ առ ժամանակ «ներկա-բացակա» է անում վստահված անձանց և դիտորդներին:

Այս պահի դրությամբ ընտրատեղամասում ներկա են 16 վստահված անձինք ու դիտորդներ: Ընդ որում՝ տղամարդիկ ծխելու պատրվակով անընդհատ ներսուդուրս են անում ընտրատեղամաս:

Ներկաներն իրար հիմնականում ճանաչում են և միմյանց բարեւելու, «ինչ կա-չկա»-ի արդյունքում «տնավարի», աղմկոտ միջավայր են ստեղծում:


Հանձնաժողովի նախագահ Մարտին Ավետիսյանը սկզբում բացատրում էր, որ հնարավոր չէ այդքան ելումուտը գրանցել: Այժմ արդեն կամայականությունները կանխելու նպատակով որոշում կայացրեց. «Կես ժամ ընտրատեղամասից բացակայելու դեպքում պետք է նորից գրանցվել»:

Նարինե Մաթեւոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter