Քուչակի ընտրատեղամասում կուտակումներ են
Համայնքապետի ընտրության հենց սկզբից Քուչակ գյուղի ընտրատեղամասում կուտակումներ են: Պարբերաբար ներս են մտնում տղամարդիկ, ովքեր ոչ ընտրողներ են, ոչ հանձնաժողովի անդամներ: Վերջիններս հետևում են ընտրության ընթացքին, զրուցում են և քննարկում: Կուտակումներ են նաև ընտրատեղամասի դռան մոտ:
Մի քանի զգուշացումից հետո հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վաչագան Ավետիսյանի նյարդերը տեղի տվեցին ու զգուշացրեց, որ ավելի կոշտ բառեր կկիրառի, եթե այդ մարդիկ դուրս չգան: Չնայած վերջինիս հորդորներին՝ կուտակումները ընտրատեղամասում չեն դադարում:
լրացում (19:37)
Քուչակի ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամները ընդհանուր առմամբ գոհ են այսօր տեղի ունեցող ընտրությունների ընթացքից:
ԸԸՀ անդամ Հրաչիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ընտրություններն ընթանում են հանդարտ, ընտրախախտումներ չկան, ամեն ինչ օրենքի սահմաններում է»:
Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Հովհաննիսյանը ևս ընտրախախտումներ չի նկատել. «Ամեն ինչ նորմալ է ընթանում: Ամենակարևորը, որ մարդիկ ակտիվ մասնակցում են ընտրություններին»:
Այս ժամի դրությամբ Քուչակ գյուղի ընտրություններին մասնակցել են շուրջ 1590 ընտրող, որ ընդհանուր ընտրողների մոտ 63 տոկոսն է: Դեպի ընտրատեղամաս հոսքը աստիճանաբար նվազում է: Ընտրատարածքում այս պահին քիչ թվով ընտրողներ կան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել