Կոռնիձորում բնակիչները չեն խուսափում «տնավարի» քվեարկել
Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի Տեղ համայնքի 37/3 ընտրատեղամասում՝ նախկին Կոռնիձոր համայնքում, ընտրության մասնակիցների թիվը 783 է:
Նախկին գյուղապետ Արկադյա Խաչատրյանի խոսքով` ընտրությանը կմասնակցեն մոտ 600 ընտրողներ: Արկադյա Խաչատրյանն այժմ Տեղ համայնքի ղեկավարի թեկնածու Ներսես Շադունցի վստահված անձն է:
Ընտրատեղամասում կան «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի մեկական դիտորդներ, ինչպես նաև վստահված անձինք:
Կոռնիձոր համայնքում կան ավագանու անդամի երեք թեկնածուներ, որոնցից 1-ը կին է:
Կոռնիձորցիները ակտիվ մասնակցում են ՏԻՄ ընտրություններին, սակայն երբեմն իրավիճակը դառնում է անկառավարելի: Տարեցները հիմականում գալիս են իրենց օգնականների հետ ու բաց քվեարկում:
Ժամը 12:30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 130 ընտրող:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել