
Արաքս համայնքի ընտրատարածքում կուտակումներ կան
Արմավիրի մարզի Արաքս համայնքում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են, ժամը 12.15-ի դրությամբ սկսվել են կուտակումները: Ընտրատեղամասի նախագահի կարծիքով՝ ամեն ինչ նորմալ է և որևէ արտասովոր բան չի կատարվում:
«Այստեղ մարդիկ ուղղակի բարձր են խոսում, հանձնաժողովի անդամներին խանգարում: Անդամներն էլ այդ ձայներից վրդովվում են, իսկ բարձր խոսելու և աղմուկ առաջանալու պատճառն այն է, որ ընտրողները խցիկներում անձնագրեր են թողնում: Սրանից էլ առաջանում է այս աղմուկը»,-ասում է հանձնաժողովի նախագահ Էդգար Այվազյանը:
Այս պահին ամեն ինչ խաղաղվել է:
Ոստիկանության աշխատակից, մայոր Յուրա Միքայելյանը պնդում է, որ իրենց միջամտության կարիքը չի եղել, եթե լիներ, ապա հանձնաժողովի նախագահը կկանչեր:
Այստեղ ընտրողների ցուցակում բացակայում են որոշ մարդկանց անուններ, մարդիկ իրենց անունները չգտնելով ցուցակներում՝ հետ են գնում:
Թեմուրովա Լիդան, ով ընտրության է եկել ամուսնու հետ, ցուցակներում իր անունը չի գտնում, գյուղ է տեղափոխվել 2 ամիս առաջ, բայց գրանցված է Արաքսում, այստեղ նրա մասնակցությամբ առաջին ընտրություններն են այս գյուղում:
Ամալյա Մարգարյան
Մեկնաբանել