
Օշականում տարեց ընտրողների հոսքն ավելի շատ է
Արագածոտնի մարզի Օշական գյուղում առավոտից ընթանում են բավականին ակտիվ ընտրություններ: Հատկապես տարեց քաղաքացիները շտապում են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը: «Հետքի» հետ զրույցում 15/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Մեսրոպյանն ասաց, որ 15 ընտրողի արդեն օգնություն են ցույց տվել, քանի որ ունեցել են հենաշարժողական խնդիրներ` պայմանավորված ծերությամբ: Ըստ նրա` մինչ այժմ որևէ խնդիր չեն ունեցել ո՛չ ցուցակների, ո՛չ կուտակումների հետ կապված. «Մարդիկ գալիս, քվեարկում են, հիմա մի փոքր նվազել է հոսքը, առավոտյան ավելի շատ է եղել»: Նա տեղեկացրեց նաև, որ 1438 ընտրողից ժամը 14.20-ի դրությամբ ընտրության է ներկայացել 440 քաղաքացի:
Նշենք, որ 15/02 ընտրատեղամասը տեղակայված է մշակույթի տանը, որի տնօրենը գյուղապետի թեկնածու Հայկ Հովյաննիսյանն է:
Հավելենք, որ Օշական գյուղի գյուղապետի թեկնածուները երեքն են` գործող նախագահ Արամ Ներսիսյանը, «Ալյանս» կուսակցությունից` Վերա Զաքարյանը և Օշականի մշակույթի տան տնօրեն Հայկ Հովհաննիսյանը:
Անուշ Ամիրբեկյան
Մեկնաբանել