HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արա Ղալեչյան. «Ընտրողների մեծամասնությունը արդեն երեկվանից է ուղղորդված»

14/10 ընտրատեղամասում, 14:00-ի տվյալներով, 1913 ընտրողներից արդեն քվեարկության է եկել 625 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահ Արա Ղալեչյանը ընդհանուր առմամբ, գոհ է ընտրությունների ընթացքից, սակայն որոշ խախտումներ է նկատել. «2-3 հոգի նկարահանել են իրենց քվեաթերթիկը, սակայն դրանց դեմ պայքարել ենք։ Նաեւ քիչ առաջ այստեղ էր Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը, ում հետ պայմանավորվեցինք, որ եթե կրկին նման դեպք լինի, արդեն կդիմենք ոստիկաններին»։

Խոսելով ընտրողների ուղղորդվող մասնակցության մասին` Ա.Ղալեչյանը հաստատում է, որ կան նման դեպքեր, մասնավորապես` համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից։ Սակայն թե որ թեկնածուն է «ուղղորդել» ընտրողներին, չի ցանկանում մանրամասնել։ Միայն ասում է՝ ընտրողների մեծամասնությունը արդեն երեկվանից է ուղղորդված։ Իսկ բաժանվող ընտրակաշառք նախագահը չի նկատել, սակայն նշում է, որ ընտրակաշառք բաժանելու խոսակցություններ կան։

Հիշեցնենք, որ հանրապետության մի շարք համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ընտրում են համայնքի ղեկավար (քաղաքապետ) և ավագանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter