Ծաղկահովիտի գործող ղեկավարը մասնակցեց ընտրություններին
Հերմինե Վիրաբյան
Ծաղկահովիտում գյուղացիները շարունակում են ակտիվորեն գալ տեղամաս, գյուղում նկատվում է աշխուժություն, մարդիկ ոգևորված են։
Ժամը 13։00-ի սահմաններում տեղամաս եկավ գործող ղեկավար Երվանդ Խաչատրյանը, ով պաշտոնավորում է 2012 թվականից։ Չնայած տեղամասի դռան առջև հավաքված մարդկանց մեծ թվին, գյուղապետը դրսում չսպասեց։
Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում Արայիկ Խանդոյանի թեկնածությունը, գյուղապետը պատասխանեց. «Սովորական: Ե՛ւ Խանդոյանը, և՛ Հակոբյանը իմ մրցակիցներն են։ Սովորական երևույթ է»։
14։30-ի դրությամբ ընտրության է մասնակցել շուրջ 600 բնակիչ։ Գրանցվել է ուղեկցությամբ քվեարկելու 38 դեպք։ Մի դեպքում մի երիտասարդ ուղեկցում էր 24-ամյա մեկ այլ երիտասարդի` պատճառաբանելով, թե վերջինս գրաճանաչ չէ:
Հիշեցնենք, որ այսօր Ծաղկահովտում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել