HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքսի բնակիչները ընտրություններից դրական փոփոխություններ են ակնկալում

Ամալյա Մարգարյան

Արմավիրի մարզի Արաքս գյուղում ընթացող համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները, հավաքված գյուղացիներից շատերի կարծիքով, հնարավորություն կտան ինչ-որ բան փոխել իրենց համայնքում:

Արաքս համայնքի բնակիչ Արմինե Սահակյանի կարծիքով` համայնքում գլխավոր խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է: «Աճող ընտանիքներ են, մանկապարտեզ չունենք, երեխաները զբաղմունք չունեն, կցանկանայի՝ ով էլ ընտրվի համայնքի ղեկավար, փոփոխություններ իրականացնի գյուղում: Արաքսում  նաև արդեն մեկ ամիս է չի գործում նաև փողոցների լուսավորությունը, համայնքապետարանից ասում են, որ աշխատող չկա: Հույս ունեմ ընտրությունից հետո կկարգավորվի համայնքի լուսավորությունը»,- ասաց Արմինե Սահակյանը:

Իսկ 23-ամյա Լուսինե Չոբանյանը նշում է, որ գյուղի տրասպորտի գիծը լավ չի աշխատում, բազմաթիվ բողոքներ են եղել, բայց դեռևս տրանսպորտի հարցը չի կարգավորվել.

«Ես ուսանողության տարիներին առավոտյան ժամը տասնմեկին դասի հասնելու համար ստիպված ամեն օր արթնանում էի ժամը վեցին, որպեսզի հասնեմ համալսարան, կարծում եմ ՝ այս հարցը պիտի կարգավորի և հնարվորություն տրամադրի ուսանողությանը հստակ իմանալու տրանսպորտային ժամատախտակի մասին»,- ասում է Լուսինեն:

Բնակիչների հետ համաձայն են նաև համայնքի ղեկավարի թեկնածուները: Գյուղի խնդիրների մասին խոսելով` հիմնական շեշտը դնում են մանկապարտեզի բացակայության վրա: Համայնքի ղեկավարի ինքնաառաջադրված թեկնածու Ռազմիկ Տոնոյանը ասում է, որ կցանկանար այս ընտրությունները որոշակի դրական փոփոխություններ իրականացնեն համայնքում:

«Չենք կարող այս պահին գուշակություններ անել, բայց ամեն ինչ կախված  է գյուղացիներից, կարելի է ավելի արդյունավետ աշխատել, քան մինչև այսօր է արվել»,- ասում է համայնքի ղեկավարի թեկնածուն:

5 թեկնածուներից Վարդան Գրիգորյանն էլ ասում է, որ գյուղն ունի աշխատուժի պակաս. «Հողագործությամբ զբաղվողների թիվը գնալով շատանում է և մարդիկ ուղղակի չեն կարողանում իրենց մանկահասակ երեխաներին մանկապարտեզ ուղղարկել և զբաղվել իրենց գործերով»:

Արաքս գյուղի  բնակիչների հիմնական զբաղմունքը հողագործությունն է՝ մասնավորապես ջերմոցագործությունը: Գյուղում զբաղվում են նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են: Ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 194 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter