
Ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ՏԻՄ ընտրություններ են: Օրվա երկրորդ կեսից ընտրողների ակտիվություն է նկատվում: Թիվ 20/03 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներն աշխատում են լարված: Ժամը 14:30-ի մոտ ընտրատեղամասում իր ընտրական իրավունքն էր եկել կատարելու Մեծամորի 35 շենքի 31 բնակարանի բնակչուհի Գոհար Սաշայի Մանուկյանը: Սակայն պարզվեց, որ նրա փոխարեն արդեն ընտրություն է կատարվել: Վստահված անձանցից մեկը անձնագրային բաժնում ճշտեց քվեարկած անձի ինքնությունը՝ նույն հասցեի բնակիչ Գարիկ Սումբատի Մանուկյանը, որը Գոհարի ամուսինն է: Վերջինս այդ հասցեում գրանցվել է 2016թ. հուլիսին, հետևաբար, նրա անունը բացակայում էր ընտրացուցակից:
Մինչ խնդիրը լուծում կստանար, աշխատանքային այցով թիվ 20/03 ընտրատեղամաս եկավ թիվ 20 ԸԸՀ նախագահ Գոռ Հովհաննիսյանը: Նրա հետ էր նաև հանձնաժողովի իրավաբանը: Նրանք բացատրեցին, որ Գոհար Մանուկյանն այլևս չի կարող օգտվել իր սահմանադրական իրավունքից, քանի որ իր փոխարեն արդեն ընտրություն կատարվել է:
Հանձնաժողովի նախագահի կողմից, վստահված անանց ներկայությամբ կազմվեց արձանագրություն:
Նարինե Մաթեւոսյան
Մեկնաբանել