
Ընտրողների ակտիվություն՝ Խնձորեսկ գյուղում
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում, որը խոշորացման արդյունքում ներառվելու է Գորիս համայնքում, թիվ 37/12 ընտրատեղամասում ընտրողների ակտիվություն է նկատվում: Հերթեր են գոյացել ե՛ւ քվեատուփերի մոտ, ե՛ւ դռան մոտ: Բազմաթիվ են երկուսով քվեարկելու դեպքերը: Պատճառաբանությունը մեկն է՝ տեսողական խնդիրներ ունեն:
Ընտրատեղամասի առաջ նկատեցինք մի խումբ մարդկանց, ովքեր ամբողջ ընթացքում տարածքում էին: Փորձեցինք ճշտել՝ ովքեր են: Մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ ընտրող են, սակայն քիչ ուշ նրանցից մեկը նշեց, որ ավագանու անդամի ՀՀԿ թեկնածու Արզանյան Լյովան է: Հարցին, թե մինչեւ երբ է պատրաստվում մնալ ընտրատեղամասի մոտ, պատասխանեց, թե գնալու է, հետո նշեց՝ քանի դուք ստեղ եք, մնալու եմ:
Անժելա Պողոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել