HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տասնյակից ավելի ոստիկաններ են ժամանել Ծաղկահովիտ` Խանդոյանի բնակավայր

Հերմինե Վիրաբյան

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Արագածոտնի Ծաղկահովիտ գյուղում համայնքապետի պաշտոնին առաջադրված չորս թեկնածուներից մեկը ազատամարտիկ, անկուսակցական Արայիկ Խանդոյանն է, որը այս տարվա հուլիսի վերջին ձերբակալվեց` «Սասնա Ծռեր» խմբավորման կազմում ոստիկանության գնդի գրավումից հետո:

«Հետք»-ի թղթակիցը հայտնում է, որ Ծաղկահովիտի միջնակարգ դպրոցի մոտ, որտեղ անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, հավաքվել են երկու տասնյակից ավելի ոստիկաններ: Նրանք չեն ցանկացել պարզաբանել, թե ինչու են ժամանել տարածք` խորհուրդ տալով դիմել ոստիկանության տեղեկատվության բաժին:

Ոստիկանությունից «Հետք»-ին հայտնեցին, որ կստուգեն տեղեկությունը, իսկ քիչ անց հայտնեցին, որ «որևէ արտառոց բան չկա»: «Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար ուժերն են տեղաբաշխում: Ուժեղացված ծառայություն է կատարվում»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը` հավելելով, որ չկա որևէ հանգամանք, որն առանձնացնում է Ծաղկահովիտ գյուղը:

Ծաղկահովիտի ընտրատեղամասի մոտ նաև կուտակումներ են: Թեև հավաքվածներից շատերը այնտեղ են եղել երկար ժամանակ, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները ասում են, թե քաղաքացիները սպասում են իրենց հերթին` ընտրությանը մասնակցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter