Կուտակումները՝ դժգոհության պատճառ
Քուչակ գյուղում ընտրողների կուտակումների հետ կապված ժամանակավորապես փակել էին ընտրատեղամասի դուռը, ինչը դժգոհություն էր առաջացրել ընտրողների, ինչպես նաև վստահված անձանց շրջանում:
Համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Ասատրյանի վստահված անձը պարբերաբար դժգոհում էր հանձնաժողովի անդամների աշխատանքից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ կուտակումները առաջանում են հանձնաժողովի դանդաղ աշխատանքի պատճառով:
Ընտրությունների ընթացքում գյուղապետի թեկնածու անկուսակցական Արամ Ասատրյանը պարբերաբար հայտնվում է ընտրատարածքում՝ Քուչակի միջնակարգ դպրոցի մոտ. քիչ առաջ էլ նա հենց ընտրատեղամասում էր:
Մարգարիտա Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել