HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Աշտարակի ընտրությունները հարմարեցված չեն տեսողական խնդիրներ ունեցողների համար

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունները հարմարեցված չեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես՝ ընտրատեղամասում բացակայում են ակնոցները, խոշորացույցները ու Բրայլի այբուբենը։ Նման պարագայում տեսողական խնդիրներ ունեցողներին օգնում են նրանց հարազատները, ընտրատեղամասում գտնվող քաղաքացիները կամ էլ ընտրողները ակնոցը միմյանց փոխանցելով են մտնում քվեախցիկ։

Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ակնոցներն ու խոշորացույցները բացակայում են, քանի որ նախորդ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը դրանք որեւէ մեկին պետք չեն եկել եւ չեն օգտագործվել։ 14/11 ընտրատեղամասում տեսողական խնդիրներ ունեցող անձանց օգնելու համար արդեն գրանցված 33 անձիք կան։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ասատուր Հարությանի խոսքով՝ ակնոցների բացակայությունը ընտրատեղամասում մեծ խնդիրներ է առաջացնում, քանի որ գրանցված քվերակողների գրեթե 30%-ը մեծահասակներ են եւ ակնոցի կարիք ունեն: «Ստիպված այլ քվերակողների, մեր ակնոցները նրանց ենք փոխանցում, որպեսզի կարողանան քվեարկել»,- նշում է նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter