Մայրը օգնել է աղջկան` պատճառաբանելով, թե նա «առաջին անգամ է եկել ընտրության»
Աննա Կարապետյան
Քիչ առաջ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 16/1 ընտրատեղամասի դիմաց էր 57 համարի երթուղայինը: Միկրոավտոբուսի երթուղին Նոր Խարբերդով չի անցնում։
Տեսանյութում երևում է մեքենայի ուղևորներից մեկը։ Ըստ երևույթին` երթուղայինը այստեղ էր` ընտրողներին տեղամաս բերելու համար, ինչը ընդունված պրակտիկա է Հայաստանի տեղական և հանրապետական ընտրությունների ժամանակ։
16/1 ընտրատեղամասում իրար օգնելու ևս մեկ դեպք գրանցվեց։ Մայրը պատճառաբանում էր, թե աղջիկն առաջին անգամ է եկել ընտրության և չգիտի՝ ինչպես է պետք քվեարկել։ Գրանցամատյանում այս մասին գրառում չարվեց։
Նշենք, որ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները օգնում են ընտրողներին: Թեև օրենքը նման հնարավորություն տալիս է` որոշ դժվարությունների առկայության դեպքում, այնուամենայնից, գրանցված որոշ դեպքերի հանգամանքները խիստ վիճելի են: Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում, օրինակ, մինչև 14:30-ը գրանցվել էր նման 38 դեպք, որոնցից մեկի ժամանակ 24-ամյա մի երիտասարդի ուղեկցել էր մեկ այլ երիտասարդ` պատճառաբանելով, թե տղան գրաճանաչ չէ: Իսկ Արմավիրի Հայթաղ գյուղում որոշ ընտրողներ իրենց կույր լինելը պնդել են մինչև քվեախցիկ մտնելը: Ընդ որում, գրանցամատյաններում օգնության ոչ բոլոր դեպքերն են գրանցվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել