HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գրեթե կես ժամ «կորել էր» 14/11 ընտրատեղամասի կնիքներից մեկը

Գրեթե կես ժամ կորել էր 14/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից Քնքուշ Բաբախանյանի կնիքը։ Հանձնաժողովի նախագահ Ասատուր Հարությունյանն ու քարտուղարը սկզբում հերքում էին այդ փաստը, սակայն երբ հանձնաժողովի բոլոր անդամներին խնդրեցինք ցույց տալ իրենց կնիքները, Քնքուշ Բաբախանյանը ասաց, որ պայուսակում է: Երբ պնդեցինք ցույց տալ կնիքը, հանձնաժողովի անդամը առանձնացավ Ասատուր Հարությունյանի հետ, զրուցեց, որից հետո նախագահը նրան հորդորեց գնալ՝ կնիքը փնտրելու։

Հարությունյանի խոսքով՝ մոտ 40 րոպե առաջ Քնքուշ Բաբախանյանը այլ ընտրատեղամաս ընտրության է գնացել եւ երբ հետ է վերադարձել, պարզել է, որ կնիքն իր մոտ չէ։ Նախագահը կարծում է, որ հանձնաժողովի անդամը այն որեւէ տեղ է դրել եւ չի հիշում, այդ պատճառով նրան ուղարկեց կնիքը փնտրելու։ Քիչ առաջ Բաբախանյանը վերադարձավ` նշելով, որ այն տանն էր թողել։

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter